Մամլո հաղորդագրություն

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ,
 
Թույլ տվեք հակիրճ ներկայացնել մեր ձեռնարկությունը, նրա գործունեությունն ու նպատակները։ 2014թ․-ի մարտի 18-ին Բեռլինի Շառլոտտնեբուրգ շրջանի Առաջին Ատյանի դատարանը մեր ձեռնարկության հիմնադիր պայմանագիրը HRB 157103 B համարի տակ գրանցեց առևտրի ռեգիստրում։ Մեր կազմակերպության անունն է “EAE- European and Armenian Experts GmbH” (ՀԵՄ- Եվրոպացի և Հայ Մասնագետների ՍՊԸ)։ Այն ունի իր տարբերանիշն ու պրոֆիլը։
 
Մեր ընկերության առարկան մասնագետների տվյալների բանկ ստեղծելն է և դրա հետ կապված առևտրի, արդյունաբերության և սպասարկման ոլորտներում տարբեր բնույթի ծրագրերի և աշխատատեղերի միջնորդավորումն է հատկապես եվրոպական և հայկական տարածաշրջաններում :
 
Առարկայի թվին են պատկանում նաև կրթատեղերի միջնորդավորումը, ուղղորդումն ու նրանց փոխանակումը, ինչպես նաեւ աշխատանք որոնողների և գործատերերի միջև կապի հաստատումը եվրոպական երկրների, Ռուսաստանի, ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միջեւ համապարփակ և բազմալեզու տվյալների բազայի օգնությամբ, որը ինտերնետային կայքի միջոցով պետք է վերոնշյալ նախագծերի և աշխատատեղերի զետեղման, ներկայացման և ուղղորդման համար ունենա համապատասխան որոնողական, տեղեկատվական, բնութագրող և վաճառելու հնարավորություններ:
 
Բացի վերը թվարկվածից հատկապես առևտրի, արդյունաբերության և սպասարկման ոլորտներում իրականացնում է տարբեր բնույթի սեփական ծրագրերի նախագծում, տնօրինում, իրականացում և վերջիններիս վաճառքի կազմակերպում:
 
Նպատակների իրագործումը նախադրում է Գերմանիայում, Ռուսաստանում, ևրոպական այլ երկրներում, ՀՀ-ում և ԼՂ-ում տարբեր բնագավառների մասնագետներին հավաքագրելու, նրանց գիտելիքներն ու կարողությունները միավորելու, ինչպես նաև ստեղծելու միմյանց միջև փոխհաղորդակցման հարթակ մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման համար՝ այն ի նպաստ դնելով ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ ևրոպական երկրների զարգացմանը։
 
Մասնագետների այս միավորումից բխում են միջոլորտային ծրագրեր, որոնք կարող են ներդրվել ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում, այնպես էլ ևրոպահայ համայնքներում: Վերոհիշյալ միջառարկայական կապը բարձրացնում է մասնագետների համագործակցության որակը և բազմապատկում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը: Միևնույն ժամանակ այն յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռնում սեփական ունակություններն ու գիտելիքները հնարավորինս ներդնելու մշակույթի, կրթության, գիտության, տնտեսության և ընհանրապես հանրության զարգացման գործում և ծրագրային կամուրջ կառուցում Գերմանիայի, ՌԴ-ի, ևրոպական այլ երկրների, ՀՀ-ի և ԼՂ-ի միջև:
 
Հարգանքներով ՝
 
Միքայել Մինասյան
EAE- European and Armenian Experts GmbH-ի գործադիր տնօրեն