Picture1

Ընկերության անվանումը եւ նստավայրը

Ընկերության ֆիրմային անունն է.
«EAE – European and Armenian Experts GmbH»

Ընկերության նստավայրը Բեռլին քաղաքն է:

Ձեռնարկության առարկան.

Ձեռնարկության առարկան մասնագետների տվյալների բանկ ստեղծելն է եւ դրա հետ կապված առեւտրի, արդյունաբերության եւ սպասարկման ոլորտներում տարբեր բնույթի ծրագրերի եւ աշխատատեղերի միջնորդավորումն է հատկապես եւրոպական եւ հայկական տարածաշրջաններում (ներառյալ Լեռնային Ղարաբաղը): Առարկայի թվին են պատկանում նաեւ կրթատեղերի միջնորդավորումը, ուղղորդումն ու նրանց փոխանակումը, ինչպես նաեւ աշխատանք որոնողների և գործատերերի միջև կապի հաստատումը եւրոպական երկրների եւ ՀՀ-ի միջեւ (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) համապարփակ եւ բազմալեզու տվյալների բազայի օգնությամբ, որը ինտերնետային կայքի միջոցով պետք է վերոնշյալ նախագծերի եւ աշխատատեղերի զետեղման, ներկայացման եւ ուղղորդման համար ունենա համապատասխան որոնողական, տեղեկատվական, բնութագրող եւ վաճառելու հնարավորություններ:

Բացի վերը թվարկվածից հատկապես առեւտրի, արդյունաբերության եւ սպասարկման ոլորտներում իրականացնում է տարբեր բնույթի սեփական ծրագրերի նախագծում, տնօրինում, իրականացում եւ վերջիններիս վաճառքի կազմակերպում:

Առանձնապես բացառվում են իրականացվել լիցենզավորման ենթակա գործունեությունները, հատկապես վարկավորման մասին օրենքին ենթակա գործարքները:

  • Ընկերությունն իրավասու է կատարելու բոլոր նշված գործարքները եւ կիրառելու միջոցառումներ, որոնք նպաստում են գործունեության իրականացման նպատակին:
  • Ընկերությունն իրավասու է մասնաբաժին ունենալ այլ ձեռնարկություններում եւ հիմնել մասնաճյուղեր ներերկրում եւ արտասահմանում: